Found entries


Book | Chapter | Verse | Text |
Genesis | 5 | 30 | Նոյին ծնելուց յետոյ Ղամէքն ապրեց եւս հինգ հարիւր վաթսունհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: |
Genesis | 5 | 31 | Ղամէքը մեռաւ՝ ապրելով եօթը հարիւր յիսուներեք տարի: |
Genesis | 5 | 32 | Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի. Սէմին, Քամին եւ Յաբէթին: |
Genesis | 6 | 1 | Երբ սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրայ եւ դուստրեր ունեցան, |
Genesis | 6 | 2 | Աստծու որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին: |
Genesis | 6 | 3 | Տէր Աստուած ասաց. «Իմ ոգին յաւիտեան թող չմնայ այդ մարդկանց մէջ, որովհետեւ նրանք մարմնաւոր են: Նրանց կեանքի սահմանը թող լինի հարիւր քսան տարի»: |
Genesis | 6 | 4 | Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրայ: Երբ Աստծու որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին: Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին: |
Genesis | 6 | 5 | Երբ Տէր Աստուած տեսաւ, որ մարդկանց չարագործութիւնները բազմանում են երկրի վրայ, եւ ամէն ոք իր մտքում ամէն օր խնամքով չարագործութիւններ է նիւթում, |
Genesis | 6 | 6 | զղջաց Աստուած, որ մարդ է ստեղծել երկրի վրայ, եւ տրտմեց իր հոգու խորքում: |
Genesis | 6 | 7 | Տէր Աստուած ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ իմ ստեղծած ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն եւ սողուններից մինչեւ երկնքի թռչունները, որովհետեւ զղջացել եմ, որ ստեղծել եմ նրանց»: |
Genesis | 6 | 8 | Նոյը, սակայն, արժանացել էր Տէր Աստծու սիրուն: |
Genesis | 6 | 9 | Այս է Նոյի պատմութիւնը: Նոյը կատարեալ եւ արդար մարդ էր իր ազգի մէջ: Նոյը սիրելի եղաւ Աստծուն: |
Genesis | 6 | 10 | Նոյը ծնեց երեք որդի. Սէմին, Քամին, Յաբէթին: |
Genesis | 6 | 11 | Ապականուեց երկիրն Աստծու առաջ, աշխարհը լցուեց անարդարութեամբ: |
Genesis | 6 | 12 | Տէր Աստուած տեսաւ, որ երկիրն ապականուած է, որովհետեւ երկրի վրայ ամէն էակ ապականել էր իր ճանապարհը: |