Found entries


Book | Chapter | Verse | Text |
Genesis | 9 | 20 | Նոյը՝ հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց եւ այգի տնկեց: |
Genesis | 9 | 21 | Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ: |
Genesis | 9 | 22 | Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին: |
Genesis | 9 | 23 | Սէմն ու Յաբէթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը: Նրանք մէջքով էին կանգնած, այնպէս որ իրենց հօր մերկութիւնը չտեսան: |
Genesis | 9 | 24 | Նոյը սթափուելով գինովութիւնից՝ իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին, |
Genesis | 9 | 25 | եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»: |
Genesis | 9 | 26 | Նա աւելացրեց. «Օրհնեալ լինի Տէր Աստուած՝ Սէմի Աստուածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան: |
Genesis | 9 | 27 | Աստուած թող բարգաւաճեցնի Յաբէթին, նա թող բնակուի Սէմի տանը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան»: |
Genesis | 9 | 28 | Ջրհեղեղից յետոյ Նոյը ապրեց երեք հարիւր յիսուն տարի: |
Genesis | 9 | 29 | Նոյը ինը հարիւր յիսուն տարի ապրելուց յետոյ մեռաւ: |
Genesis | 10 | 1 | Սրանք են Նոյի որդիների՝ Սէմի, Քամի, Յաբէթի սերունդները. ջրհեղեղից յետոյ որդիներ ծնուեցին նրանց: |
Genesis | 10 | 2 | Յաբէթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Յաւանը, Ելիսան, Թոբէլը, Մոսոքը եւ Թիրասը: |
Genesis | 10 | 3 | Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը եւ Թորգոման: |
Genesis | 10 | 4 | Յաւանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները: |
Genesis | 10 | 5 | Սրանցից է, որ բաժանուեցին եւ ծովեզերքում բնակութիւն հաստատեցին ժողովուրդները՝ իւրաքանչիւրն ըստ իր երկրում ունեցած լեզուների եւ տոհմերի: |