Found entries


Book | Chapter | Verse | Text |
Genesis | 10 | 6 | Քամի որդիներն են Քուշն ու Մեստրեմը, Փուդն ու Քանանը: |
Genesis | 10 | 7 | Քուշի որդիներն են Սաբան, Եւիլան, Սաբաթան, Ռեգման եւ Սաբակաթան: Ռեգմայի որդիներն են Սաբան եւ Յուդադանը: |
Genesis | 10 | 8 | Քուշը ծնեց Նեբրոթին: Նա առաջին հսկան էր երկրի վրայ: |
Genesis | 10 | 9 | Նա քաջ որսորդ էր Աստծու առաջ: Դրա համար էլ ասոյթ դարձաւ. «Նեբրոթի պէս քաջ է Տէր Աստծու առաջ»: |
Genesis | 10 | 10 | Նրա թագաւորութիւնն սկիզբ առաւ Բաբելոնում եւ ընդգրկում էր Որէքը, Աքադն ու Քաղանէն, որոնք գտնւում էին Սենաար երկրում: |
Genesis | 10 | 11 | Նեբրոթն ելաւ այդ երկրից ու գնաց Ասուր, կառուցեց Նինուէն, Ռոբոթ քաղաքը, Քաղանը, |
Genesis | 10 | 12 | ինչպէս նաեւ Նինուէի ու Քաղանի միջեւ գտնուող Դասեմանը: Սա մեծ քաղաք էր: |
Genesis | 10 | 13 | Մեստրեմը սերեց լուդիիմացիներին, սենիիմացիներին, սաղբիիմացիներին, հեփթաղիիմացիներին, |
Genesis | 10 | 14 | պատրոսոնիիմացիներին եւ քասղոնիիմացիներին, որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթոորիմացիները: |
Genesis | 10 | 15 | Քանանը ծնունդ տուեց Սիդոնին՝ իր անդրանիկ որդուն, քետացիներին, |
Genesis | 10 | 16 | յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին, |
Genesis | 10 | 17 | խեւացիներին, արուակացիներին, ամինացիներին, |
Genesis | 10 | 18 | արադիոնացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին: Դրանից յետոյ սփռուեցին քանանացիների ցեղերը: |
Genesis | 10 | 19 | Քանանացիների սահմանները ձգուեցին Սիդոնից մինչեւ Գերարա, որ Գազայի մօտ էր, մինչեւ Սոդոմ եւ Գոմոր, Ադամայից ու Սեբոյիմից մինչեւ Լասա: |
Genesis | 10 | 20 | Ահա սրանք են Քամի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու իրենց տոհմերի: |