menu.png
Lost Password ?

Bible Search

 (Index)


Found entries

•••► •••►
Book Chapter Verse Text
Genesis 4 26 Սէթն ունեցաւ որդի եւ նրա անունը դրեց Ենոս: Նա յուսալով կանչում էր Տէր Աստծու անունը:
Genesis 5 1 Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին: Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան,
Genesis 5 2 արու եւ էգ ստեղծեց նրանց, օրհնեց եւ ադամ, այսինքն՝ մարդ անուանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց:
Genesis 5 3 Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ:
Genesis 5 4 Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
Genesis 5 5 Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի:
Genesis 5 6 Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին:
Genesis 5 7 Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
Genesis 5 8 Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի:
Genesis 5 9 Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին:
Genesis 5 10 Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
Genesis 5 11 Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի:
Genesis 5 12 Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին:
Genesis 5 13 Մաղաղայէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
Genesis 5 14 Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի:

Page:   3 4 5 6 7 8 9 10 11 12 13