Found entries


Book | Chapter | Verse | Text |
Genesis | 5 | 15 | Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին: |
Genesis | 5 | 16 | Յարէդին ծնելուց յետոյ Մաղաղայէլն ապրեց եւս եօթը հարիւր երեսուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: |
Genesis | 5 | 17 | Մաղաղայէլը մեռաւ՝ ապրելով ութ հարիւր իննսունհինգ տարի: |
Genesis | 5 | 18 | Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին: |
Genesis | 5 | 19 | Ենոքին ծնելուց յետոյ Յարէդն ապրեց եւս ութ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: |
Genesis | 5 | 20 | Յարէդը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսուներկու տարի: |
Genesis | 5 | 21 | Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային: |
Genesis | 5 | 22 | Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: |
Genesis | 5 | 23 | Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի: |
Genesis | 5 | 24 | Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ: |
Genesis | 5 | 25 | Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին: |
Genesis | 5 | 26 | Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: |
Genesis | 5 | 27 | Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը տարի: |
Genesis | 5 | 28 | Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի: |
Genesis | 5 | 29 | Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»: |